Տրոյական ձի Ղարաբաղում. Մաքսակետը կվերահսկի զինտեխնիկայի շարժը

Եվրասիական միության մաքսակետը դրվում է Արցախ գնացող զինտեխնիկայի ողջ շարժը հետևելու և վերահսկելու համար:

Հարթակ հաղորդաշարն այսօր հյուրընկալել է Հայազն կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանին և «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոանիսյանին՝ քննարկելու Հայաստանի եվրասիական տնտեսական միության պայմանագրի նախագիծը, որն ըստ էության փաստում է, որ Ղարաբաղում մաքսակետ դնելն անխուսափելի է և ոչ միայն տնտեսական, այլև ռազմական լուրջ հետևանքներ կարող է ունենալ ու սպառնալ Արցախի անվտանգությանը: