«Առավոտը» լուսաբանեց «Հայաստանի հեռանկարները Եվրասիական Միությունում» խորագրով սեմինարը

Sorry, this entry is only available in Armenian and Russian.

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» կազմակերպությունը Կապանում կազմակերպել էր «Հայաստանի հեռանկարները Եվրասիական Միությունում» թեմայով սեմինար։

Սեմինարի ընթացքում կապանցի մասնակիցներին ներկայացվեց Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցության նախապատմությունը, գործընթացը, քննարկվեցին, թե ինչ քաղաքական եւ տնտեսական հետեւանքներ են սպասվում Հայաստանին ԵՏՄ-ում:

Սեմինարի կազմակերպիչները ցուցադրեցին իրենց կատարած ուսումնասիրությունների հիման վրա պատրաստված տեսանյութերը, ներկայացրեցին թե ինչ գնաճ է սպասվում Հայաստանում ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում շուրջ 900 անուն ապրանքներ:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց, որ ԵՏՄ-ին անդամակցելով` Հայաստանում բազմաթիվ ապրանքների թանկացումներն անխուսափելի կլինեն, իսկ մի շարք որոշումներ Երևանի փոխարեն կկայացվեն Մոսկվայում: Կազմակերպության կատարած ուսումնասիրության համաձայն` էական թանկացումներ են սպասվում դեղորայքի շուկայում, կթանկանա սերմնացուն, շաքարավազը, ավտոմեքենաներն ու ավտոբուսները, նույնիսկ զուգարանի թուղթը և այլն:

Մանրամասները «Առավոտում»։

 

Related Posts: