Հեռուստաընկերությունների կողմից Սերժ Սարգսյանի և նրա՝ վարչապետ դառնալու դեմ նախաձեռնությունների լուսաբանումը. զեկույց

Sorry, this entry is only available in Armenian.

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հանրության ուշադրությանն է ներկայացնում «Հեռուստաընկերությունների կողմից Սերժ Սարգսյանի և նրա՝ վարչապետ դառնալու դեմ նախաձեռնությունների լուսաբանման վերաբերյալ» միջանկյալ զեկույցը:

Զեկույցը դիտարկում է Հայաստանում հանրապետական սփռում ունեցող երեք՝ Հանրային, «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունների կողմից Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ամփոփման լուսաբանումը։ Միջանկյալ այս զեկույցի նպատակն է պարզել․ թե ինչպես են վերոնշյալ հեռուստաընկերությունները լուսաբանում Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարին՝ օբյեկտի՞վ, թե՞ բացառապես դրական շեշտադրմամբ։ Միաժամանակ զեկույցը նպատակ ուներ պարզել, թե արդյո՞ք համապետական ծածկույթ ունեցող այդ երեք հեռուստաընկերություններով լուսաբանվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քայլարշավը, որի նպատակն է կանխել Սերժ Սարգսյանի առաջադրումը որպես վարչապետ, և համանման նպատակ հետապնդող «Մերժիր Սերժին» սոցիալական նախաձեռնությունը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից 2018թ․ մարտի 31-ից մինչև ապրիլի 9-ը մշտադիտարկման են ենթարկվել «Արմենիա», «Շանթ» և Հանրային հեռուստաընկերությունների՝ ժամը 18։00-24։00-ն ընկած ժամանակահատվածում թողարկվող լրատվական և ոչ լրատվական հաղորդումները։

Մշտադիտարկման արդյունքում պարզ է դառնում, որ երեք հեռուստաընկերություններից և ոչ մեկի կողմից նշված ժամանակահատվածում Սերժ Սարգսյանի վերաբերյալ որևէ քննադատական լուսաբանում չի եղել։ Ավելին՝ Սերժ Սարգսյանին վերաբերող ռեպորտաժների մեծամասնությունը դրական շեշտադրումներով է և չի համապատասխանում անկողմնակալ լրատվության սկզբունքին: Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քայլարշավին և «Մերժիր Սերժին» նախաձեռնությանը, որոնք ուղղված են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, ապա «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունները հպանցիկորեն անդրադարձել են միայն քայլարշավին, իսկ Հանրային հեռուստաընկերությունը երկու նախաձեռնությունների մասին էլ լռել է։

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Related Posts: