«Ազգ-բանակ» հայեցակարգը և դրա քարոզչությունը

10.07.2018 | 17:36 | Демократия и права человека

Извините, этот техт доступен только в “Армянский”. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Իրազեկ քաղաքացիների միավորումը»  2016 թվականի հոկտեմբերից 2018 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում մշտադիտարկում է իրականացրել՝ ուսումանսիրելով «ազգ-բանակ» հայեցակարգի քարոզչության եղանակները։ Մշտադիտարկման ամփոփիչ զեկույցը ներկայացնում է հայեցակարգի ներդրման պատմությունը, դրա շրջանակում իրականացված օրենսդրական փոփոխությունները։ Զեկույցում առանձին անդրադարձ է կատարված գործիքներին, որոնք կիրառվել են հայեցակարգի քարոզչության նպատակով, ինչպես նաև դրույթներին, որոնք ներկայացվել են հասարակությանը՝ քարոզչության շրջանակում։ Ուսումասիրությունն իրականացվել է մեդիայում, մասնավորապես հեռուստատեսությունում և սոցիալական ցանցերում։ Զեկույցում ամփոփված են նաև կրթական հաստատություններում ռազմականացմանն ուղղված քարոզչության նպատակով իրականացված միջոցառումները։

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Читайте также