Բարձրավոլտը՝ Մոսկվայի թույլտվությամբ և Մոսկվայի համար

2016թ. հունվարի 15-ին ԵԱՏՄ մաքսային տարիֆային և ոչ տարիֆային կարգավորումների դեպարտամենտ Հայաստանի Հանրապետության կողմից նախաձեռնողական առաջարկ է ստացվել` Մաքսային միության մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին:

ՀՀ-ի կողմից առաջարկվում է ներմուծման մաքսային դրույքաչափերից ազատել ՀՀ ներմուծվող այն նյութերը և սարքավորումները, որոնք նախատեսված են Իրան Հայաստան 3-րդ Էլեկտրահաղորդման գծի կառուցման համար: Հիշեցնենք, որ «Իրան-Հայաստան» Էլեկտրահաղորդման գծի կառուցման պայմանագիրը կնքվել է դեռ 2006թ.-ի հունիսի 5-ին, երբ ԵԱՏՄ-ն, որպես այդպիսին, դեռևս գոյություն չուներ:

Առաջարկության մեջ ասվում է, որ հայկական կողմի կարծիքով, առաջարկվող միջոցը կապահովի ՀՀ-ի կողմից իր միջազգային պարտականություների կատարումը, վերը նշված միջազգային պայամանգրով:

Ստեղծված իրավիճակում, ստացվում, որ ՀՀ-ին անհարաժեշտ է արտաքին կառույցի թույլտվություն  իր տարածքում կառուցվող Էլեկտրահաղորդման գծի համար անհրաժեշտ նյութերն ու սարքավորումները առանց մաքսազերծման ներկրելու համար:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» նախկինում արդեն անդրադերձել է  կառուցվող Իրան-Հայաստան և Վրաստան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով դեպի Իրան ու Վրաստան էլեկտրաէներգիա արտահանելու «Գազպրոմ Արմենիային» տրված նախապատվությանը:

Մասնավորապես, 2015թ.-ի ամռանը հաստատված համաձայնագրով «Գազպրոմ Արմենիային» է տրվում Հայաստանից դեպի Իրան և Վրաստան 400կՎ լարմամբ էլեկտրաէներգիայի արտահանման մենաշնորհը:

Այսպիսով՝ ԵԱՏՄ-ն, որի հիմական հիմադիրն է Ռուսաստանի Դաշնությունը որևէ պատճառ չունի մերժելու ՀՀ առաջարկը, քանի որ կառուցվող էլեկտրահաղորդման գծերից առաջնահերթը շահ է ունենալու հենց ռուսական պետական ըներությունը, որի 73,1%-ը պատկանում է այդ պետությանը:

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի առաջարկը դժվար թե մերժվի ԵԱՏՄ-ի կողմից, սակայն հարկ է փաստել, որ Երևանը Մոսկվայից թույլտվություն է խնդրում, որ վերջինիս չվճարի մաքսատուրք՝ Հայաստանի հարկատուների հաշվին, բայց այդ նույն Մոսկվային պատկանող կազմակերպությանը եկամուտ բերելու համար կառուցվող օբյեկտի շինանյութերից:

Տաթևիկ Վարդանյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող