Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի քանակն ու սպառազինությունը (2017թ.)

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский” и “Американский Английский”.

Ինչպես հայտնի է, թե´ Հայաստանի, թե ´Արցախի և թե´ Ադրբեջանի պետական մարմինները խուսափում են հրապարակել թվեր՝ կապված Զինված ուժերի անձնակազմի ու տեխնիկայի քանակի հետ: Այդ իսկ պատճառով «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց հրապարակել մի շարք ոչ գաղտնի տեղեկություններ՝ կապված Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի քանակի հետ:

ԵՍԶՈՒ

Դեռևս 1990-ական թվականներից Հայաստանը անդամակցում է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրին, որը կարգավորում է սպառազինությունների վերահսկման հարցերը: Այդ պայամանգրի սահմաններում Հայաստան բազմիցս այցելել են արտերկրյա ռազմական տեսչություններ, իսկ հայաստանցի մասնագետները տեսչական ստուգումներ են իրականացրել մի շարք այլ երկրներում (Թուրքիա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Բուլղարիա, Ուկրաինա, Մոլդովա և այլն):

Պայմանագրի սահմաններում կողմերը պարտավոր են նաև հաշվետվություններ հանձնել կապված սովորական սպառազինությունների (թե անձնկազմի և թե տեխնիկայի) քանակի և տեղաբաշխման հետ:

Հայաստանի Պաշտպանության նախարարության առաջարկով մենք ուսումնասիրեցինք ԵՍԶՈՒ անդամ պետությունների հաշվետվությունների հիման վրա պատրաստված 2017 թվականի զեկույցը, որից էլ ստորև ներկայացնում ենք տեղեկություններ (բոլոր տեղեկությունները 2017 թվականի սկզբի դրությամբ են):

Կփորձենք ընգծել նաև այն տվյալները, որոնք 2016 թվականի նկատմամբ փոփոխվել են: Փոփոխված տվյալները շեղ տառերով են:

Հայաստան և Արցախ

Քանակ. Համաձայն զեկույցի՝ Հայաստանի զինված ուժերի ծառայողների ընդհանուր թիվը 44.800 է, որից 41.850-ը՝ ցամաքային ուժերն են (մնացածը՝ օդուժ և հակաօդային պաշտպանություն): Ցամաքային ուժերում զորակոչիկների ընդհանուր թիվը կազմում է 18.950:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին զեկույցում թվերը միարժեք չեն, քանի որ ԼՂՀ-ն ԵՍԶՈՒ պայմանագրի անդամ չէ և հաշվետու չէ: Այդուհանդերձ, Արցախի զինված ուժերի թվաքանակը, համաձայն զեկույցի՝ 18-20 հազարի միջակայքում է:

Սակայն, թե զեկույցը և թե մենք չենք բացառում, որ իրականում Արցախին վերագրվող զինված ուժերի անձնակազմի և տեխնիկայի մի մասը ներառված է նաև ՀՀ ԶՈՒ թվաքանակում: Սա նաև հաստատվում է այն հանգամանքով, որ 2017 թվականի պառլամենտական ընտրություններին Հայաստանի Զինված ուժերի ժամկետային զինծառայող ընտրողների ու պայմանագրային զինծառայող ընտրողների մի մասի ցուցակներում կար ընդամենը մոտ 21 հազար մարդ, այնինչ այդ ցուցակում պետք է լինեին բոլոր 19 հազար ժամկետային և ևս մոտ 5 հազար պայմանագրային ծառայողները: Հետևապես, զեկույցում նշված ցամաքային ուժերի 42 հազար զինծառայողների մի մասը գտնվել ու ծառայում է Արցախում (ԼՂՀ ԶՈՒ-ում):

Ըստ այդմ, Հայաստանի ու Արցախի ցամաքային ուժերի գումարային քանակը հավանաբար կազմում է մոտ 50-55 հազար ծառայող:

Եվս 4300 զինծառայող կա ՀՀ ոստիկանության և սահմանապահ ծառայության զորքերում:

Կառուցվածք. Հայաստանի Զինված ուժերը բաղկացած են

  • 5 բանակային կորպուսներից (յուրաքանչյուրի կազմում, հիմնականում, մեկական հետախուզական, տանկային, հրետանային գումարտակներ, 2-4 մոտոհրաձգային գունդ, երբեմն նաև կապի, ինքնագնաց հրետանու, թիկունքի գումարտակներ և այլ զորքեր): Տարբերվում է միմիայն Երևանն ու Գյումրին ներառող 5-րդ բանակային կորպուսը, որի կազմում գտնվող զորքերի կազմը առավել համեստ է:
  • 5 առանձին բրիգադներից (հատուկ նշանակության, հրետանային, մոտոհրաձգային, հրթիռահրետանային և հակաօդային):
  • 6 առանձին գնդերից (2-ական հակաօդային ու ռադիոէլեկտրոնային պայքարի, 1-ական հակատանկային ու ինժիներական): Անցյալ տարվա համեմատ ավելացել է ռադիոէլեկտրոնային պայքարի մեկ գունդ:
  • Օդուժից:

Սպառազինություն. Համաձայն զեկույցի՝ Հայաստանի Զինված ուժերն ունեն․

  • 101 հատ T-72 տանկ (ևս 8 ավելի հին տանկ) և մոտ 200-300 նման տանկ ունի ԼՂՀ ԶՈՒ-ն (Արցախի վերաբերյալ տվյալների իսկության ստուգումը չափազանց դժվար է): Հայաստանի սպառազինությունում կա նաև 1 միավոր Т-90:
  • 86 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ), 12 հետախուզական մարտական մեքենա ու 130 զրահափոխադրիչ: ՀՄՄ-ներից 75-ը՝ БМП-1 են: Զրահափոխադրիչների մեծ մասը БТР-60 և БТР-70 են: Եվ մոտ 250-350 ՀՄՄ ու զրահափոխադրիչ կա ԼՂՀ ԶՈՒ սպառազինությունում:
  • 232 միավոր 120 մմ-ից մեծ տրամաչափի հրետանային միավոր: Այդ թվում՝ 38-ը ինքնագնաց, 131-ը՝ քարշակվող, 51-ը՝ համազարկային կրակի համակարգեր և 12 խոշոր տրամաչափի ականանետ:

Հատկանշական է, որ զեկույցում ներառված չեն 2016 թվականի սեպտեմբերին Երևանում ռազմական շքերթին ցուցադրված 2 հատ «Սմերչ» համազարկային կրակի համակարգերը:
Եվս մոտ 250-300 հրետանային համակարգ կա ԼՂՀ ԶՈՒ սպառազինությունում, որոնցից շուրջ 40-50-ը համազարկային կրակի БМ-21 «Град» համակարգեր են:

  • Հակատանկային ստորաբաժանումների սպառազինությունում հիմնականում «Фогот», «Штурм» և «Конкурс» համակարգեր են: Հակատանկային ստորաբաժանումներն ունեն նաև Т-12 հրանոթներ:
  • Հայաստանի և Արցախի զինված ուժերի ՀՕՊ սպառազինությունը բաղկացած է С-75, С-125, «Круг», «Оса» և «Куб» համակարգերից: ՀՀ և ԼՂՀ ԶՈՒ ստորաբաժանումների սպառազինությունում կան նաև «Իգլա» և «Իգլա-1» շարժական զենիթահրթիռային համակարգեր: Հայաստանի սպառազինությունում կա 2 դիվիզիոն С-300ПС համակարգ:
    Հարկ է նշել, որ թեև այդ մասին նշված չէ զեկույցում, սակայն 2016 թվականի ռազմական շքերթից պարզ է դառնում, որ Հայաստանի ՀՕՊ սպառազինությունում կան նաև «Бук» համակարգեր:
  • Ռազմական ավիացիան բաղկացած է 15 Су-25 «Frogfoot» գրոհային ինքնաթիռներից, 14 ուսումնամարզական ինքնաթիռներից և 2 ИЛ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներից: Վերջին տարում օդուժի պարկը ավելացել է միմիայն մեկ ոչ մարտական A-319 «Աիրբաս»-ով:
  • Հայաստանի սպառազինությունում կան նաև տեղական արտադրության «Կռունկ» անօդաչու սարքեր, որոնք սակայն տեղ չեն գտել այս տարվա զեկույցում:
  • Օդուժը սպառազինված է նաև 11 МИ-24 և 10 МИ-8 ուղղաթիռներով, ինչպես նաև 2 հրամանատարական МИ-9 ուղղաթիռներով:
  • Տակտիկական հրթիռային միջոցներից Հայաստանի սպառազինության մեջ կան թվով 8 հատ «Էլբրուս» և 4 հատ «Տոչկա» հրթիռներ: Վերջին տարում դրանց ավելացել են 4 հատ «Իսկանդեր» տեսակի կայանքները:

Ադրբեջան

Քանակ. Համաձայն զեկույցի՝ Ադրբեջանի զինված ուժերի ծառայողների ընդհանուր թիվը 66.950 է, որից 56.850-ը՝ ցամաքային ուժերն են, 7.900-ը՝ ռազմաօդային ու հակաօդային ուժերը և 2.200-ը՝ ռազմածովային ուժերը:

5.000 զինծառայող կա Ադրբեջանի սահմանապահ (այդ թվում՝ առափնյա) զորքերում: Եվս շուրջ 10.000 անձնակազմ ունեն Ադրբեջանի ոստիկանության զորքերը:

Կառուցվածք. Ադրբեջանի  Զինված ուժերը (ցամաքային) բաղկացած են 5 բանակային կորպուսների հրամանատարությունից, որոնց մեջ մտնում են 23 մոտոհրաձգային բրիգադներ: Բացի այդ, ցամաքային ուժերի կազմում կա 2 հրետանային, 1 հրթիռահրետանային, 1 հակատանկային, 1 ինժեներական, 1 անվտանգության, 1 կապի և 1 թիկունքի ապահովման բրիգադ:
Առանձին են ԱՀ ԶՈՒ օդուժը և ռազմածովային ուժերը: Ռազմածովային ուժերի կազմում կա ծովային հետևակի դիվերսիոն-հետախուզական մեկ բրիգադ:

Սպառազինություն. Համաձայն զեկույցի՝ Ադրբեջանի Զինված ուժերն ունեն․

  • 439 տանկ, որոնցից 95-ը T-55, 244-ը՝ T-72 և 100-ը՝ T-90s: Այս տանկերը նախագծվել են համապատասխանաբար 50-ից 90-ական թվականներին:
  • 191 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ), 15 հետախուզական մարտական մեքենա ու 568 զրահափոխադրիչ: ՀՄՄ-ներից 88-ը՝ ուշ 1980-ականների արտադրության БМП-3: Զրահափոխադրիչներից 90-ը ադրբեջանական արտադրության են:
  • 554 միավոր 120 մմ-ից մեծ տրամաչափի հրետանային միավոր: Այդ թվում՝ 123-ը ինքնագնաց, 207-ը՝ քարշակվող և 112-ը՝ համազարկային կրակի համակարգեր: Եթե անցյալ տարեսկզբին Ադրբեջանն ուներ 6 հատ «Սոլնցեպյոկ» համազարկային զրահապատ հրանետ, ապա այս տարի դրանց թիվը 18 է:

Հրետանու սպառազինությունում կա նաև 120 մմ տրամաչափի 148 ականանետ, որոնցից 36-ը ինքնագնաց զրահապատ «Нона-С» և «Вена» համակարգերն են:

  • Հակատանկային ստորաբաժանումների սպառազինությունում են հիմնականում «Фогот», «Метис», «Конкурс», «Скиф», «Малютка», «Spike-LR» և ինքնագնաց «Хризантема» համակարգերը:
  • ԱՀ ՀՕՊ սպառազինությունը բաղկացած է «Круг», С-125, «Оса», «Стрела-10», «С-200», «Бук-1М» և «Куб» համակարգերից, ինչպես С-300ПМ2 «Фаворит» համակարգի 2 դիվիզիոններից:
    ԱՀ ԶՈւ սպառազինությունում կան նաև «Իգլա-1» և «Игла-С» շարժական զենիթահրթիռային համակարգեր:
  • Ադրբեջանի օդուժն ունի 21 գրոհային ինքնաթիռ (մեծ մասը՝ SU-25 «Frogfoot»), 14 MIG-29 «Fulcrum» կործանիչ, 12 ուսումնամարզական և 4 ռազմատրանսպորտային ինքնաթիռ:
  • Զեկույցում իրարամերժ տեղեկություններ են Ադրբեջանի անօդաչու սարքերի մասին: Սակայն այլ աղբյուրների համաձայն՝ դրանց թիվը տատանվում է 50-ից 120-ի միջակայքում, որոնց մի մասը արտադրվում է Ադրբեջանում:
  • Օդուժը սպառազինված է նաև 26 Ми-24, 13 Ми-8 2 Ми-2 և 20 Ми-17 ուղղաթիռներով:
  • Տակտիկական հրթիռային միջոցներից Ադրբեջանի սպառազինության մեջ կան թվով 4 1960-ականների «Տոչկա» հրթիռներ:
  • Ադրբեջանի ռազմածովային ուժերը հիմնականում սպառազինված են 4 մարտական, 8 պարեկային, 6 ամֆիբիա և այլ (ավելի փոքր ջրատարողունակությամբ և թիկունքային բնույթի) նավերով:

Եվս մեկ անգամ նշենք, որ բոլոր տվյալները 2017 թվականի տարեսկզբի դրությամբ են և հանդիսանում են բաց (ոչ գաղտնի) տեղեկատվություն:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Похожие записи: