«Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» 6-րդ սեմինար-թրեյնինգ

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

Մարտի 16-18-ը Ծաղկաձորում «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» սեմինարների շարքի շրջանակներում տեղի ունեցավ «ՀՀ-ԵՄ համաձայնագիր. ստորագրումից դեպի իմպլեմենտացիա» խորագրով սեմինար-քննարկումը։ Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի առաջատար լրատվամիջոցների 23 լրագրողներ։

«Off the Record» ֆորմատով ելույթ ունեցան և մասնակիցների հարցերին պատասխանեցին Արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Ն․Գ․ Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, փորձագետ Դավիթ Խաչատրյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը և ԲՀՀ-Հայաստանից Լիլիթ Նազարյանը և Դավիթ Ամիրյանը։

Похожие записи: