Գոյություն չունեցող վերամշակման գործարան (ֆիլմ)

Sorry, this entry is only available in Armenian.

Երևանի ավագանու դեռևս 2013 թ․ նախընտրական ծրագրում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշենի բնակիչներին խոստացել էր աղբի տեսակավորման, վերամշակման ձեռնարկություն հիմնել: Այս նույն խոստումը Մարգարյանը տվել է նաև հաջորդ՝ 2017 թվականի ընտրությունների քարոզարշավին, սակայն մինչ օրս աղբի տեսակավորման, վերամշակման ձեռնարկություն չի հիմնվել։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» նկարահանել է փաստագրական ֆիլմ, որտեղ ներկայացված է աղբանոցին կից բնակվող քաղաքացիների, աղբանոցում աշխատողների, բնապահպանների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը խնդրի վերաբերյալ։ Ֆիլմը բարձրացնում է բնապահպանական, սոցիալական, իրավական, տնտեսական մի շարք այլ խնդիրներ։

Related Posts: