Ինչպես էր 1919-ից Ռուսաստանը զինում Թուրքիային (անիմացիոն տեսանյութ)

100 տարի առաջ՝ 1919 թվականին, մեր տարածաշրջանը բավական բարդ օրեր էր ապրում: Թուրքիայում և Ռուսաստանում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմները սպառնալիք էին դառնում նաև Հայաստանի համար:

1919 թվականին Թուրքիայում գործում էր երկու կառավարություն: Մեկը Կոստանդնուպոլսում գտնվող և միջազգային ճանաչում վայելող Սուլթանի իշխանությունն էր, մյուսը՝ Անկարայում գտնվող Մուստաֆա Քեմալի կառավարությունը,  որին առայժմ որևէ երկիր կամ կազմակերպություն չէր ճանաչել:

Պարզելով Թուրքիան բաժանելու և հայկական պետություն ստեղծելու Անտանտի  մտադրությունների դեմ պայքարի դրոշը՝ քեմալականներն իսկույնևեթ գործնական քայլեր ձեռնարկեցին դաշնակիցներ ձեռք բերելու ուղղությամբ: Ամենահարմար դաշնակիցն այդ պահին Լենինի կողմից ղեկավարվող բոլշևիկյան Ռուսաստանն էր, որը նույնպես ճանաչված չէր միջազգային հանրության կողմից:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող