Քաղաքացիական ակտիվիստների դպրոցի մասնակցության հրավեր

01.03.2019 | 18:24 | Միջոցառումներ

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Դրական փոփոխություն քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն քաղաքացիական ակտիվիստներին հրավիրում է մասնակցելու մարդու իրավունքների, քրեական արդարադատության և սոցիալական արդարության ոլորտներում մշտադիտարկման և ջատագովության գիտելիքների ձեռքբերման և կարողությունների զարգացման 2-օրյա դպրոցի։

Ծրագիրն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության և «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ: Դասընթացի մասնակիցները կծանոթանան ծրագրի թիրախային ոլորտներում գործող կազմակերպությունների հետ, որոնք իրականացնում են մշտադիտարկման և ջատագովության գործողություններ: Դպրոցում դասախոսություններով հանդես կգան ոլորտի առաջատար մասնագետներ:

Միջոցառումը տեղի կունենա Աղվերանում երկու փուլով՝ մարտի 16-17-ին և մարտի 23-24-ին:

Կազմակերպիչները կհոգան մասնակիցների ճանապարհածախսի, գիշերակացի և սննդի հետ կապված ծախսերը: Դպրոցի մասնակիցները կընտրվեն լրացված հայտերի գնահատման արդյունքում: Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը մինչև 2019թ. մարտի 14-ը:


Կարդացեք նաև