Հայաստանից արտահանման կառուցվածքն ու աշխարհագրությունը 2018 թվականին

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

2018 թվականին ՀՀ համախառն ապրանքաշրջանառությունը, 2017-ի համեմատ, ավելացել է 16,4 տոկոսով և կազմել 7,4 մլրդ դոլար, որից մոտ 2,4 մլրդ դոլարը բաժին է ընկնում արտահանմանը։

Ստորև փորձենք հասկանալ, թե ինչպիսի փոփոխություններ է կրել Հայաստանից արտահանումը 2018 թվականին, և որ երկրներ են հիմնականում արտահանվում հայկական ծագման ապրանքները։

Նախ նշենք, որ արտահանումը 2018-ին, նախորդ տարվա համեմատ, աճել է 78 տոկոսով՝ 2,2 մլրդ դոլարից հասնելով 2,4 մլրդ դոլարի։ Արտահանումն ըստ ամիսների ներկայացնում ենք ստորև բերվող աղյուսակում։

Ինչպես տեսնում ենք, արտահանման աճի տեմպերը զգալի են եղել հատկապես տարվա առաջին կեսում, իսկ երկրորդ հատվածի պասիվությունը կարելի է կապել Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետ։

Արտահանման ապրանքային կառուցվածքը

Ինչպես 2017 թվականին, այնպես էլ անցյալ տարի արտահանվող ապրանքատեսակների շարքում առաջատարը հանքահումքային արտադրանքն է՝ 644 մլն դոլար ընդհանուր արժողությամբ, որը կազմում է ընդհանուր արտահանման 267 տոկոսը։ Հանքահումքային արտադրանքից հետո ամենաշատ արտահանվող ապրանքատեսակներն են պատրաստի սնունդը՝ 553 մլն դոլար (22.9%), թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը՝ 306 մլն դոլար (127%), ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը՝ 297 մլն դոլար (123%) և մանածագործական իրերը (տեքստիլ)՝ 225 մլն դոլար (93%)։ Նշված ապրանքատեսակներից միայն հանքահումքային արտադրանքի արտահանումն է նվազել 47%-ով, մնացածի դեպքում ունեցել ենք աճ։ Հանքահումքային արտադրանքի արտահանման նվազման հիմնական պատճառը 2018 թվականի սկզբում Թեղուտի հանքի կանգնեցումն էր:

Առանձնահատուկ ուշադրություն կարելի է դարձնել մանածագործական իրերի արտահանմանը։ Այս ապրանքատեսակի գծով տարվա առաջին կեսում արտահանումն աճել էր մոտ 2 անգամ, սակայն տարվա երկրորդ կեսին աճը դանդաղել էր, և տարեկան կտրվածքով ունեցանք 65% աճ։

Արտահանման աշխարհագրությունը

Ինչպես և սպասվում էր, 2018 թվականին Հայաստանից արտահանվող ապրանքների հիմնական սպառողները շարունակում են մնալ ԱՊՀ և ԵՄ անդամ երկրները։ ԱՊՀ երկրներից հիմնական ուղղությունը ԵԱՏՄ շուկան է՝ 689 միլիոն դոլար արտահանմամբ։ ԵԱՏՄ-ին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման 285 տոկոսը։ Նախորդ տարվա համեմատ, 2018-ին Հայաստանից դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումն աճել է 20,7 տոկոսով։ Այստեղ, բնականաբար, առաջատարը Ռուսաստանն է՝ 666 միլիոն դոլարով  (ամբողջ ԵԱՏՄ շուկայի 96,7 տոկոսը)։ Հայաստանից դեպի ԵԱՏՄ և ԱՊՀ այլ երկրներ արտահանվող ապրանքատեսակներից են հիմնականում ալկոհոլային խմիչքները, ծխախոտը, կահույքը և անկողնային պարագաները, տրիկոտաժը, միրգ-բանջարեղենը և այլն։

Ինչպես և 2017 թվականին, նախորդ տարի ևս Հայաստանից արտահանվող ապրանքների խոշոր սպառողներից է շարունակում մնալ ԵՄ-ն։ 2018 թվականին Հայաստանից դեպի ԵՄ երկրներ արտահանվել են շուրջ 684 միլիոն դոլարի ապրանքներ, որը կազմում է արտահանման 283 տոկոսը։ Դեպի Եվրամիության անդամ երկրներ արտահանումը 2017 թվականի համեմատ աճել է 7.9 տոկոսով։ Այս երկրներից Հայաստանի հիմնական առևտրային գործընկերները շարունակում են մնալ Բուլղարիան՝ 215 մլն դոլարով (314%), Գերմանիան՝ 136 մլն դոլար (199%), Նիդեռլանդները՝ 132 մլն դոլար (193%), ինչպես նաև Իտալիան՝ 50 մլն դոլար (73%) և Բելգիան՝ 49 մլն դոլար (72%)։ Հայաստանից դեպի Եվրամիության անդամ երկրներ հիմնականում արտահանվում են սև և գունավոր մետաղներ ու տեքստիլ արդյունաբերության ապրանքներ։

Բացի ԵՄ և ԱՊՀ երկրներից, Հայաստանի խոշոր առևտրային գործընկերներից են նաև մի շարք այլ երկրներ։ Հայաստանից դեպի այլ երկրներ արտահանումը կազմել է ավելի քան 1 միլիարդ դոլար կամ՝ արտահանման 41,8 տոկոսը։ Նախորդ՝ 2017 թվականի համեմատ, արտահանման ծավալները 2018-ին գրեթե չեն ավելացել։ Այս երկրներից ամենաակտիվներն են Շվեյցարիան՝ 336 մլն դոլար, Իրաքը՝ 151 մլն դոլար, Չինաստանը՝ 107 մլն դոլար, Իրանը՝ 94 մլն դոլար, Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 74 մլն դոլար, և Վրաստանը՝ 69 մլն դոլար։ Ի տարբերություն Շվեյցարիայի և Իրաքի, որտեղ արտահանման գծով ունեցել ենք ավելի քան 28 տոկոսանոց աճ, մյուս երկրներ արտահանման ծավալները զգալիորեն փոքրացել են։ Օրինակ՝ Վրաստան արտահանվող ապրանքների ծավալը, 2017 թվականի համեմատ, նվազել է ավելի քան 2 անգամ, իսկ դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 278 տոկոսով։

Հայաստանից դեպի այլ երկրներ արտահանվող ապրանքատեսակներից են հիմնականում հանքաքարը, խտանյութերը, շինանյութերը, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն և մետաղները, ժամացույցներն ու դրանց մասերը, թեթև արդյունաբերության ապրանքները, ծխախոտը, միրգն ու բանջարեղենը, քաղցրավենիքը,  էլեկտրական էներգիան, խոշոր և մանր եղջերավոր կենդանիները, ապակյա և պլաստմասե իրերը և այլն։

Սևադա Ղազարյան

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Похожие записи: