Լրագրողների դպրոցի մասնակցության հրավեր

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դրական փոփոխություն քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն կազմակերպում է մարդու իրավունքների, քրեական արդարադատության և սոցիալական արդարության ոլորտներում մշտադիտարկման և ջատագովության լուսաբանման 2-օրյա դպրոց: Ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության և «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Դպրոցը հաջողությամբ ավարտած լրագրողները հնարավորություն կունենան դիմելու ենթադրամաշնորհների նշված թեմաներից մեկի լուսաբանման համար: «Իրազեկ քաղաքացիների միավորում»ը կտրամադրի մինչև 4000 եվրո կազմող 6 դրամաշնորհներ:

Դպրոցի մասնակիցները կընտրվեն հայտերի լրացման արդյունքում իրականացված մրցույթով: Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը` մինչև 2019թ. ապրիլի 9-ը: Դասընթացին ընտրված դիմորդները կտեղեկացվեն մինչև ապրիլի 10-ը։  Ծրագրի մասին հավելյալ մանրամասների ծանոթացեք այստեղից։

Առնչվող