«Իրազեկ քաղաքացիների միավորումը» նշեց իր 5-ամյակը

09.04.2019 | 12:57 | Միջոցառումներ

Ապրիլի 5-ին «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցում կայացավ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության 5-ամյակին նվիրված միջոցառումը։

Տարեդարձի հանդիսավոր արարողության ընթացքում ներկայացվեցին վերջին հինգ տարում «Իրազեկ քաղաքացիների միավորման» անցած ճանապարհն ու գրանցած հաջողությունները, անդրադարձ կատարվեց կազմակերպության իրականացրած ծրագրերին, ինչպես նաև ներկայացվեց կազմակերպության նոր նախագիծը՝ umdimel.am կայքը։

Նոր նախագծի նպատակը ծագած տարաբնույթ հարցերում քաղաքացիներին օգնելն ու հուշելն է, թե ինչպես և ում պետք է դիմել խնդրահարույց իրավիճակներում։

Միջոցառմանը ներկա էին հայաստանյան քաղհասարակության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, «Իրազեկ քաղաքացիների միավորման» բազմաթիվ գործընկերներ։


Կարդացեք նաև