ՀԾԿՀ-ն խախտեց «Լեզվի մասին» օրենքը

Sorry, this entry is only available in Armenian and Russian.

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին այլ հարցերի հետ մեկտեղ քննարկվում էր նաև Հայաստանի էլեկտրական ցանցերին տուգանելու հարցը: Նիստին ՀէՑ-ի տեսակետը ներկայացնում էր կազմակերպության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, ով ելույթ էր ունենում ռուսերեն լեզվով:

Համաձայն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետության պետական մարմինները պարտավոր են նման դեպքում ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը:

Սակայն, ՀԾԿՀ-ն չէր ապահովում Եվգենի Բիբինի ելույթների թարգմանությունը և դրանց մի փոքր մասը թարգմանվում էր հենց ՀԷՑ-ի թարգմանչի կողմից: Իսկ ռուսերեն լեզվով ելույթների, հայտարարությունների ու պնդումների մեծ մասն այդպես էլ չթարգմանվեց, ինչով ՀԾԿՀ-ն կոպտորեն խախտեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, ինչպես նաև օտար լեզվին չտիրապետող հայաստանցիների՝ նիստի ընթացքին հետևելու իրավունքը:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Related Posts: