Մեր թիմը

Դանիել Իոաննիսյան

Ծրագրերի համակարգող

Դանիել Իոաննիսյանը աշխատել է ընդդիմադիր քաղաքական դաշտում 2007 թվականից։ Նա աշխատել է ՀՀ Ազգային ժողովում, որպես պատգամավորի օգնական 2010-ից 2011 թվականներին։ Այս ժամանակահատվածում պատրաստել է իրավապահ համակարգի օրենսդրական փոփոխությունների տարբեր փաթեթներ։ 2011 թվականից Դանիել Իոաննիսյանը տարբեր տեղական լրատվամիջոցների համար աշխատել է, որպես  իրավապահ համակարգի վերլուծաբան։

2013 թ.-ին Իոաննիսյանը թողել է քաղաքական դաշտը և այնուհետև հիմնել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն։


Աշխեն Մուշեղյան

Գործադիր տնօրեն

Աշխեն Մուշեղյանը քաղաքագիտության մագիստրոս է (Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ) և հանրային կապերի մասնագետ (ԵՊՀ, Սոցիոլոգիայի ֆակուլտետ): Վերապատրաստվել է նաև Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում (YSPS):

2007-2017թթ. աշխատել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում՝ որպես Հանրային կապերի մասնագետ, 2013-2018թթ․ աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում՝ որպես գլխավոր խմբագրի գործադիր տեղակալ:

Մասնակցել է տեղական և միջազգային մի շարք դասընթացների, քաղաքական և քաղաքացիական ոլորտներին առնչվող տարբեր ծրագրերի: Արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք վերլուծական հոդվածների հեղինակ է:

2017 թվականից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես գործադիր տնօրեն։


Վահե Ղուկասյան

Խմբագիր

Վահե Ղուկասյանը՝ մասնագիտությամբ արևելագետ, 2013 թվականից աշխատում է մամուլի ոլորտում։ 2015 թվականից գրում է վերլուծական հոդվածներ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համար՝ անդրադառնալով արտաքին քաղաքական զարգացումներին։ 2016 թվականից հանդիսանում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» խմբագիր։


Փիրուզա Պետրոսյան

Գրասենյակի օգնական

Փիրուզա Պետրոսյանն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետը և նույն համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: 2014 թվականից թղթակցել է «Ասպարեզ» օրաթերթին: 2017 թվականի փետրվարից հանդիսանում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության գրասենյակային հարցերով օգնականը:


 Շուշաննա Վրացյան

Հանրային կապերի համակարգող

Շուշաննա Վրացյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Մշակութաբանության բաժինը: 2016-2017թթ. աշխատել է մասնավոր սեկտորում: 2017թ. մարտ-ապրիլ ամիսներին եղել է ԱԺ ընտրությունների երկարաժամկետ դիտորդ՝ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքից: Նույն թվականի հունիս ամսից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետ, 2018թ․ սեպտեմբեր ամսից՝ որպես հանրային կապերի և հրապարակումների բաժնի համակարգող:


Աննա Փամբուխչյանը

Հետազոտական ծրագրերի համակարգող

Աննա Փամբուխչյանը մեդիա մոնիտիորինգի ծրագրի պատասխանատուն է։ 2012թ․ աշխատել է որպես ծրագրային պատասխանատու հասարակական սեկտորում։ 2014 թ․ «Իրազեկ քաղաքացիների միավորման» անդամ է։ Աշխատել է նաև որպես մեդիա մոնիտոր ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Ընտրություների դիտորդական առաքելությունում: Սովորել է Կենտրոնական Եվրոպական Համալսարանում՝  «Միջազգային հարաբերություններ և եվրոպագիտություն» մասնագիտացմամբ։


Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան-փորձագետ

Վահրամ Թոքմաջյանը 2006թ.-ից սկսած զբաղվել է ակտիվ քաղաքական և հասարակական գործունեությամբ: Մշտապես աջակցել է ընդդիմադիր թևին, բայց, այդուհանդերձ,  անկուսակցական է: 2009թ.-ից սկսած այս ոլորտներին զուգահեռ զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ստեղծումից հետո կազմակերպության շրջանակներում՝ որպես փորձագետ զբաղվում է պատմության, ազգագրության և ընդհանրապես հասարակագիտական ոլորտին առչնվող խնդիրներով:


Արեն Մելիքյան

Մեդիա մոնիտորինգի փորձագետ

Արեն Մելիքյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Որպես հեռուստալրագրող աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական բաժնում և տարածաշրջանային մի շարք մեդիա հարթակներում: 2018 թվականի փետրվար ամսից  աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես մեդիա մոնիտոր։


Տաթևիկ Քերոբյան

Մեդիա մոնիտորինգի փորձագետ

Տաթևիկ Քերոբյանը աշխատել է մասնավոր սեկտորում 2008 թվականից։ 2013 թվականին գործընկերների հետ միասին հիմնադրել է «Ջեյ Արս Հաուս» ՍՊԸ-ն, որտեղ և աշխատել է որպես տնօրեն։

2014-2017 թթ․ հանդիասացել է իր և գործընկերների կողմից հիմնած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահը։ 2017 թվականից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես մեդիա մոնիտոր:


Վիկտորյա Անդրեասյան

Ծրագրի օգնական

Վիկտորյա Անդրեասյանը մասնագիտությամբ արևելագետ է: 2011թ-ից աշխատել է որպես թարգմանիչ, միջազգային լուրերի համակարգող-խմբագիր, հետո նաև լրագրող հայկական առաջատար մեդիա հարթակներում: 2017թ. ներգրավվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությունում՝ որպես մեդիա մոնիտոր: 2018 թվականի ապրիլից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես «Հետաքննական լրագրության խթանումը Հայաստանում» ծրագրի օգնական։


Հովսեփ Ղազարյան

Ծրագրի օգնական

Հովսեփ Ղազարյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, կենսաբանական գիտությունների թեկնածու։ 2005թ.-ից սկսած զբաղվել է ակտիվ հասարակական և քաղաքական գործունեությամբ:  Անկուսակցական է։   2009թ․-ից զբաղվում է նաև գիտական գործունեությամբ:  2017թ․ հունվարից  աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես  «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագրի օգնական։


Արևիկ Սիմոնյան

Ծրագրի օգնական

Ավարտել է ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, այնուհետև՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանության բաժինը: Աշխատել է մի շարք միջազգային կազմակերպություններում և ծրագրերում՝ որպես թարգմանիչ: 2017թ. աշխատել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունում՝ որպես կարճաժամկետ դիտորդների համակարգող:

2018թ. օգոստոսից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես «Ընտրությունների մասին հանրային իրազեկում և  բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումների խթանում» ծրագրի օգնական:


Քրիստինե Գորոյան

Թարգմանիչ

Քրիստինե Գորոյանը ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման բաժինը՝ ստանալով մագիստրոսի կոչում: Նա նաև ավարտել է նույն համալսարանի թարգմանության բաժինը:

Քրիստինեն աշխատել է որպես թարգմանիչ մի շարք միջազգային ծրագրերում: Նա նաև անկախ թարգմանիչ է տարբեր ոլորտներում, ներառյալ  քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, տնտեսագիտություն և այլն:

Նաև մասնակցել է մի շարք երիտասարդ փորձագետների և առաջնորդների դասընթացների և ԵՄ և եվրոպական հիմնադրամների կողմից ֆինանսավորվող քաղաքական ծրագրերի:


Շուշան Հարությունյան

Թարգմանիչ

Շուշան Հարությունյանը  ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը:

2015 թվականից աշխատել է analitik.am լրատվական կայքում որպես խմբագիր-թարգմանիչ: 2016 թվականից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության հիմնած ռուսալեզու էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոց հանդիսացող ArmRus.info կայքում որպես թարգմանիչ, ինչպես նաև մշակութային և կրթական «Ժամ» (Մոսկվա) ամսագրում որպես սրբագրիչ:


Կարինե Կիրակոսյան

Լրագրող

Կարինե Կիրակոսյանը սովորում է Երևանի պետական համալսարանում՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 2017թ․ թղթակցել է «Առավոտ» օրաթերթին և լրատվական կայքին, 2018թ․ սեպտեմբերից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես լրագրող։


 Հովհաննես Նազարեթյան

Լրագրող

Հայաստանի ամերիկյան համալսարանի անգլերեն և հաղորդակցություններ բաժնի ուսանող է։ Քաղաքականապես ակտիվ է եղել 2015թ.-ից։ Անկուսակցական է։ Լրագրողական փորձ ունի անգլալեզու EVN Report առցանց լրատվական-վերլուծական կայքի հետ։ 2018թ. հոկտեմբերից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես լրագրող:


Սևադա Ղազարյան

Լրագրող

2008-2016թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։ 2012-2014թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ 2014-2018թթ. աշխատել է մասնավոր սեկտորում։ 2018թ. հոկտեմբերից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես լրագրող:

 


Էդգար Հակոբյան

Իրավաբան

Էդգար Հակոբյանը 2011 թվականից սկսած ակտիվորեն իր մասնագիտական գործունեությունն է ծավալում իրավունքի ամենատարբեր ոլորտներում։ Որպես իրավաբան, իսկ հետո՝ նաև փաստաբան, աշխատել է տարբեր ընկերություններում։ 2016թ․-ից հանդիսանում է ՀՀ փաստաբանական պալատի անդամ,  փաստաբան է, իրականցնում է նաև անձանց շահերի պաշտպանություն դատարաններում։ Մասնագիտացած է քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում, հատկապես՝՝ մտավոր սեփականության իրավունքի ոլորտում։ 2017 թվականի հունիսին հիմնադրել է «Իրավաբանության Արվեստը» Փաստաբանական Գրասենյակ ՍՊԸ-ն, հանդիսանում է վերջինիս հիմնադիր-տնօրենը։ 2017թ. հուլիսից հանդիսանում նաև է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի իրավաբանը:


Փայլակ Կարապետյան

Հաշվապահ

Փայլակ Կարապետյանը՝ մասնագիտությամբ տնտեսագետ, աշխատում է սկսած 2013թ.-ից: Աշխատել է բանկային համակարգում՝ որպես վարկավորման մասնագետ: 2014թ.-ից, մինչ օրս, զբաղված է հաշվապահական և ֆինանսական գործունեությամբ, վարել է մի շարք խոշոր և միջին կազմակերպությունների հաշվապահական գործ: Կատարում է ֆինանսական վերլուծություններ, հարկային և հաշվապահական խորհրդատվություն: 2018թ.-ից աշխատում է նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում:

Ունի մագիստրոսի որակավորում՝ տնտեսագիտության և բնապահպանության ոլորտներում:


Խորեն Գրիգորյան

Վիդեոմոնտաժող-օպերատոր

Խորեն Գրիգորյանը 2009-13թթ․ սովորել է ԵՊՀ-ում։ 2013-15թթ․: 2016թ.-ից աշխատել է որպես օպերատոր մի շարք լրատվական կայքերում: 2018թ․ նոյեմբերից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես վիդեոմոնտաժող, օպերատոր։