Հայտարարություններ.

Հասարակական կազմակերպությունների հայտարարությունը Ռոման Ուդոտի ձերբակալման վերաբերյալ

Չորեքշաբթի Մայիսի 22nd, 2019

Ոստիկանության աշխատակիցների կողմից մայիսի 20-ին ձերբակալվել է Ռուսաստանում գործող «Գոլոս» շարժման խորհրդի անդամ Ռոման Ուդոտը:  Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ անցյալ տարվա մարտին «Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ,…

Արձագանք ՀԺ-ի խմբագրականին

Չորեքշաբթի Մայիսի 8th, 2019

«Հայկական ժամանակը» երեկ հանդես եկավ «Հայաստանը՝ լրտեսական կրքերի էպիկենտրոնում. հանրային գիտակցության մեջ լիակատար խառնաշփոթ է» վերտառությամբ խմբագրականով, որը ընթերցողի մոտ մի շարք հարցերում ոչ օբյեկտիվ տպավորություն է ստեղծում: Մասնավորապես, հոդվածի…

«Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ միջազգային մրցանակի դափնեկիր

Երկուշաբթի Մարտի 11th, 2019

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» արժանացել է ԵԱՀԿ-ում 36 երկրների ներկայացուցչությունների անունից տրվող «Ժողովրդավարության պաշտպան 2019» մրցանակին։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» այդ պատվին է արժանացել անկախ լրագրությունը և իրազեկ որոշումների կայացումը խթանելու, ինչպես…

2019թ. Ժողովրդավարության պաշտպանի մրցանակ

Երկուշաբթի Մարտի 11th, 2019

ԵԱՀԿ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ՝ պրն. դեսպան Ուլրիկա Ֆուներեդի ելույթը Մշտական խորհրդում Վիեննա, 28-ը փետրվարի 2019թ. Համատեղ հայտարարություն Կանադայի, Դանիայի, Մոնտենեգրոյի, Նիդերլանդների, Շվեդիայի, Շվեյցարիայի, Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից…

Շուտով՝ «Փաստերի ստուգման հարթակ»

Ուրբաթ Սեպտեմբերի 7th, 2018

SUT.am-ի հարգելի՛ ընթերցողներ, տեղեկացնում ենք, որ շուտով տեղի է ունենալու կայքի վերանվանում։ Փոփոխությունը, որը պայմանավորված է մեր նոր բրենդային քաղաքականությամբ, չի ենթադրում կայքի գործունեության և բնույթի փոփոխություն։ Կայքի գործունեության նպատակը…

ԻՔՄ-ն դարձել է ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ

Ուրբաթ Օգոստոսի 31st, 2018

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը դարձել է ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, որի նպատակն է հանրային վերահսկողություն իրականացնել ոստիկանության գործունեության նկատմամբ, ինչպես նաև ապահովել կապը հասարակության և ոստիկանության…

Պարզաբանում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում օրերս տեղ գտած միջադեպի մասին

Երկուշաբթի Հուլիսի 23rd, 2018

«Իրազեկ քաղաքացիների միավորումը», որպես հասարակական կազմակերպություն, մշտապես հանդես է եկել իշխանությունների հանրային հաշվետվողականությունը հետապնդող watchdog-ի (վերահսկողի) դիրքերից: Այս առաքելությունը ԻՔՄ-ն իրացրել է նաև իրեն պատկանող փաստերի ստուգման լրատվական կայքի՝ Sut.am-ի…

Դատարանը բավարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» հայցն ընդդեմ ԱԳՆ-ի

Չորեքշաբթի Հուլիսի 18th, 2018

Վարչական դատարանը հուլիսի 10-ին բավարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դեմ «Իրազեկ Քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հայցապահանջը՝ տեղեկատվություն տրամադրելը պարտավորեցնելու մասին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է դեռ 2014թ. դեկտեմբերի 20-ի թվագրվող «Իրազեկ…

Հայտարարություն աբխազական անձնագրով ՀՀ սահմանը հատելու դեպքի մասին

Հինգշաբթի Մայիսի 31st, 2018

Օրերս հայկական ու վրացական լրատվամիջոցները հայտնեցին, որ մի աբխազ երիտասարդ ՀՀ տարածք է մուտք գործել Վրաստանի կողմից չվերահսկվող ինքնահռչակ Աբխազիայի անձնագրով։ Խամիդա Արջենիա անուն-ազգանունով Facebook սոցիալական ցանցում գրանցված անձը  հրապարակել…

Քաղհասարակության ներկայացուցիչները հանդիպել են Արմեն Սարգսյանի հետ

Երկուշաբթի Ապրիլի 30th, 2018

Ապրիլի 30-ին Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ նախագահական նստավայրում հանդիպում են ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Իրազեկ քաղաքացիների…

Հայտարարություն արդար ընտրությունների նախապայմանների մասին

Ուրբաթ Ապրիլի 27th, 2018

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, որպես ստեղծված աննախադեպ քաղաքական ճգնաժամի հնարավոր լուծում, առաջարկել է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այդ կապակցությամբ, Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ…

Ապրիլի 13-17-ի հանրահավաքներին քաղաքացիների մասնակցության վիճակագրությունը

Չորեքշաբթի Ապրիլի 18th, 2018

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանրության ուշադրությանն է ներկայացնում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ Քայլը» շարժման և «Մերժիր Սերժին» նախաձեռնության՝ վերջին օրերի համատեղ հանրահավաքներին քաղաքացիների մասնակցության վիճակագրությունը: Ապրիլի 13,…

Հայտարարություն բերման ենթարկված 18 քաղաքացիների վերաբերյալ

Չորեքշաբթի Ապրիլի 18th, 2018

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունի բաժնում պահվում է 8 քաղաքացի, որոնք բերման են ենթարկվել ապրիլի 18-ին՝ ժամը 11:05-ին, Ֆրանսիայի հրապարակից: Քաղաքացիների հավաստմամբ՝ բերման ենթարկվելու պահին իրենք Ֆրանսիայի հրապարակում ցույցի…

Հայտարարություն ազատությունից ապօրինի զրկված ցուցարարների վերաբերյալ

Երեքշաբթի Ապրիլի 17th, 2018

2018թ․ապրիլի 17-ի ժամը 15։00-ի դրությամբ Իրավապաշտպանների միասնական թեժ գծին ստացված տեղեկությունների համաձայն՝ Երևանի տարբեր հատվածներից առանց հիմնավորման ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել քաղաքացիներ (բողոքի ակցիա իրականացնող ցուցարարներ), որոնց մի…

Շտապ հայտարարություն հանցավոր խմբերի վերաբերյալ

Երեքշաբթի Ապրիլի 17th, 2018

Ըստ հանրության շրջանում տարածվող լուրերի և ԶԼՄ-ների հայտնած տեղեկությունների՝ այսօր Երևանի Էրեբունի թաղամասում նկատվել է քաղաքացիական հագուստով հաղթանդամ տղամարդկանց կուտակում: Արժանահավատ տեղեկությունների համաձայն՝ դրանք հանցավոր խմբեր են, որոնք ըստ ամենայնի,…

Հեռուստաընկերությունների կողմից Սերժ Սարգսյանի և նրա՝ վարչապետ դառնալու դեմ նախաձեռնությունների լուսաբանումը. զեկույց

Չորեքշաբթի Ապրիլի 11th, 2018

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հանրության ուշադրությանն է ներկայացնում «Հեռուստաընկերությունների կողմից Սերժ Սարգսյանի և նրա՝ վարչապետ դառնալու դեմ նախաձեռնությունների լուսաբանման վերաբերյալ» միջանկյալ զեկույցը: Զեկույցը դիտարկում է Հայաստանում հանրապետական սփռում ունեցող…

Մեկնարկել է «Հետաքննական լրագրության խթանումը Հայաստանում» ծրագիրը

Երեքշաբթի Ապրիլի 3rd, 2018

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF)  ֆինանսավորմամբ 2018թ. ապրիլի 1-ից մեկնարկել է «Հետաքննական լրագրության խթանումը Հայաստանում» (Enabling Watchdog Journalism in Armenia) ծրագիրը՝ լրագրողների, ուսանողների և այլ շահագրգիռ…

Հայտարարություն բարձրագույն կրթության մասին նոր օրինագծի վերաբերյալ

Երեքշաբթի Մարտի 20th, 2018

Մարտի 19, 2018 Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի սույն թվականի մարտի 16-ին կայացած նիստում որոշվել է դրական եզրակացություն տալ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի…

Հայտարարություն Ռուսաստանում Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի գործունեության արգելման մասին

Երկուշաբթի Մարտի 19th, 2018

2018թ. մարտի 13-ին Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (EPDE) և իր անդամ Ընտրությունների ուսումնասիրության միջազգային կենտրոն (IESC) լիտվական կազմակերպությունը Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության կողմից ճանաչվել են անցանկալի կազմակերպություններ։ Պլատֆորմի նկատմամբ ՌԴ…

Հայտարարություն Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի սահմանադրական պահանջներին չհամապատասխանելու մասին

Երկուշաբթի Մարտի 5th, 2018

5 մարտի, 2018թ․ ՀՀ Ազգային ժողովը քննարկելով Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանի թեկնածությունը՝ ս․թ․մարտի 2-ին 90 կողմ ու 10 դեմ ձայնով նրան ընտրեց ՀՀ…



1 - 212