«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հավաքագրում է դիտորդներ և իրավաբաններ

23.01.2017 | 15:11 | Elections, Ads

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, ի դեմս Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրազեկ քաղաքացիների միավորումի, Մարտունու կանանց համայնքային խորհրդի և Գորիսի մամուլի ակումբի, հավաքագրում է դիտորդներ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն իրականացնելու համար, ինչպես նաև իրավաբաններ՝ նույն ժամանակահատվածում իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու համար: Դիմելու համար խնդրում ենք առցանց լրացնել հետևյալ հայտը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝  077342268, 032272268 հեռախոսահամարներով կամ գրել vgrigoryan@hcav.am էլ. փոստի հասցեին: Կոնտակտային անձ՝ Վարդինե Գրիգորյան: Դիտորդական առաքելությունը իրականացվում է  Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» համատեղ ծրագրի «Տեղական դիտորդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» բաղադրիչի շրջանակներում և համաֆինանսավորվում է Շվեդական միջազգային ազատական կենտրոնի և Զիգրիդ Րոզինգ Թրասթ հիմնադրամի կողմից:


See also