Ավետիսյանների ընտանիքն այլևս չի հավատում, որ երբևէ կիմանա իրականությունը. Դ.Իոաննիսյան (տեսանյութ)

«Մինչև հիմա հարցաքննված չեն բազմաթիվ անձինք, ովքեր կարող են տեղեկություններ ունենալ Գյումրիի սպանդի մասին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը:

«Մինչև հիմա կան որոշակի վարկածներ, որոնց ստուգման ուղղությամբ նախաքննություն իրականացնող մարմինը գործողություններ չի կատարել»:

Հանդիպմանը ներկա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Նարեկ Այվազյանի կարծիքով էլ ժողովրդավարության կարևորագույն սկզբունքները, ինչպիսին է թափանցիկությունը, հրապարակայնությունը, ոտնահարվում է իշխանության կողմից:

Դանիել Իոաննիսյանը նշեց, որ Ավետիսյանների ընտանիքն այլևս չի հավատում, որ իրենք երբևէ կիմանան իրականությունը:

Բանախոսների առաք քաշած տեսակետներն առավել մանրամասն՝ տեսանյութում:

Աղբյուր` Panorama.am

Առնչվող